Այդ հիանալի կոլեկտիվի ամեն մի նոր ելույթ, հիրավի, ունկնդիրներին պատճառում է անկեղծ բավականություն: Դեռ վերջերս քառյակի երիտասարդ կատարողների մասին խոսելիս մենք մտովի դառնում էինք հներին՝ անկրկնելի Ավետ Գաբրիելյանի գլխավորությամբ, և ակամա հարց էինք տալիս՝ իսկ ջահելները բարձրացե՞լ են, արդյոք, իրենց վարպետ նախորդների «պատվանդանին»: Այսօր մենք կարող ենք լիաբերան հաստատել, որ քառյակի՝ իրենց ուսուցիչների բարձր ավանդույթներով դաստիարակված երիտասարդ կատարողները, պահպանում են նոր խթանների հաջորդայնությունը: Եվ, ինչ խոսք, այժմ մենք ունենք արդեն ոչ թե պարզապես երիտասարդ կոլեկտիվ, այլ հասուն երաժիշտների ինքնուրույն համագործակցություն՝ իրենց անհատական ձայնով, կատարողական անկրկնելի առանձնահատկություններով, գեղարվեստական հստակ դիրքորոշմամբ: Ունենք մի կոլեկտիվ, որը գեղարվեստական բարձր մակարդակով ներկայացնում է համաշխարհային և ազգային դասական երաժշտության հարստությունը և, որ առանձնապես կարևոր է, նպաստում է ազգային քառյակային գրականության ինտենսիվ զարգացմանը:

Սեղմում եմ կոկորդս, ու խեղդում ճիչը երջանիկ պահի: Փակում եմ աչքերս՝ ըմբոշխնելու համար երաժշտությունն այս, որ փոթորկել է հոգիս… Ասես մշուշի միջից ինձ են հասնում կոմիտասյան երգի պատառիկները. «Երկինքն ամպել ա … »: Դալկահար աշուն, մեռնող երեկո, հուշերի անձրև…
Ծափեր…
Էդուարդ Թադևոսյան, Հակոբ Մեքինյան, Յակով Պապյան, Ֆելիքս Սիմոնյան: Հրազդանի N 1 երաժշտական դպրոցի հյուրերն են նրանք: Այդ նրանք են գերել բոլորին երաժշտության կախարդիչ ելևէջներով: Հայ մեծ երգահան Կոմիտասի անմահ ստեղծագործությունները կվարտետի կատարմամբ ընկալվում են նորովի: «Վիրավոր լորիկ…» թախիծ է ծորում ջութակը, «Ալ այլուղս», «Հաբրբան», «Շողեր ջան» երգեր, որոնք հնչել են նաև օտար բեմերում՝ արտասուք քամելով շատերի աչքերից:

Երաժշտահանդէսին (բարեբախտաբար) կրցան ներկայ գտնուիլ բաւարար թիւով հայ երաժշտասէրներ ալ, որոնց համար միայն երաժշտական խնջոյք չէր այս նուագահանդէսը, այլ նաև ազգային պարծանքի առիթ:
Հիանալի առաջնորդող մըն էր առաջին ջութակը, Եդուարդ Թադևոսեան, որուն բարձր թէքնիքը լաւագույն արձագանքը կը գտնէր թաւջութակահար՝ Արամ Թալալեանի հոյակապ նուագին մէջ: Այս երկուքը արդէն իրենց դրոշմը դրած էին երաժշտութեան վրայ:
«Կոմիտաս» քառեակը անգամ մը ևս կը սրբացնէր այն անունը, զոր կը կրէր: Խումբին չորս անդամները դարձան հպարտութիւնը բոլոր այն հայ երաժշտասէրներուն, որոնք ներկայ էին հոն: Այս պատուական արուեստագէտները գաղափար մը տուին թէ Հայաստանի մէջ ինչպիսի ոլորտներու վրայ կը թևածէր ընտիր երաժշտութիւնը:

Մեր երկրում երաժշտական լուսավորչական համակարգի վերափոխման արշալույսին երևան եկած կոլեկտիվը դարձավ խորհրդային կամերային կատարողական արվեստի առաջատարներից մեկը:

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎԸ
Կոմիտասի անվան քառյակի ստեղծագործական կենսագրությունն սկսվել է 1924թ., երբ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ա. Գաբրիելյանը, Լ. Օհանջանյանը, Մ. Տերյանը և Ս. Ասլամազյանը կազմակերպեցին լարային համույթ: Առաջին իսկ ելույթներից հետո նրանց կատարողական գործունեությամբ հետաքրքրվեցին ամենանշանավոր խորհրդային երաժիշտները: Կոմպոզիտոր Ս. Վասիլենկոն գրեց, որ քառյակի հիմնական որակներն են հիասքանչ, հյութեղ երանգը, ճկուն զգացմունքային արտահայտչականությունը, մեկնաբանման միասնականությունը և համույթի ճշգրիտ համահնչունությունը:
Քառյակը կատարում է ռուսական և արևմտաեվրոպական երաժշտության լավագույն գործերը, խորհրդային կոմպոզիտորների և ականավոր կոմպոզիտոր Կոմիտասի՝ հայ ժողովրդական երգի ուսումնասիրողի ու գիտակի, ստեղծագործությունները: 1932թ. հայկական համույթը ձևակերպվում է որպես պետական քառյակ, և նրան շնորհվում է Կոմիտասի անունը: Հանդես գալով ժողովրդական լայն զանգվածների առջև՝ քառյակը քարոզում է կամերային երաժշտություն, կատարելագործում իր վարպետությունը: Շուտով նրան շնորհվում է Հայկական ԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում: 1945թ. քառյակի անդամներն արժանանում են Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստների բարձր կոչումների, իսկ 1946թ. համերգային-կատարողական գործունեության համար քառյակին շնորհվում է Ստալինյան մրցանակ:
Այժմ քառյակի կազմում են Ստալինյան մրցանակի դափնեկիրներ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստներ Ա. Գաբրիելյանն ու Ս. Ասլամազյանը, երիտասարդ, տաղանդավոր կատարողներ Ռ. Դավթյանն ու Հ. Թալալյանը:
Գոյության 28 տարիների ընթացքում երաժշտական համույթը մեծ համբավ է ձեռք բերել երկրում: Կոլեկտիվն այցելել է Ուկրաինայի, Մերձբալթիկայի, Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի բազմաթիվ քաղաքներ:

Զտարյուն հնչյուն, տեխնիկական ձեռքբերումներ, բացառիկ ճշգրտություն, հարուստ գույներ և միասնականություն՝ ահա քառյակի բնորոշ որակները:

Կոմիտասի անվան քառյակը նվաճեց հրաշալի կատարմամբ, որտեղ դժվար էր դույզն իսկ թերություն գտնել: Նա լսարանի առջև փռեց գույնզգույն ծիածան:

Մենք համոզվեցինք, որ, հիրավի, դա աշխարհի լավագույն քառյակներից մեկն է: Բրավո, «Կոմիտաս»:

Փառատոնի իսկական սենսացիան Կոմիտասի անվան քառյակի ելույթն էր:

Ջութակի, ալտի և թավջութակի չորս հիացած արքայազները սլացան այն ոլորտ, ուր բանականությունն ու սիրտը միաձուլվեցին հավատքի և արվեստի միասնական պոռթկման մեջ:

ՉՈՐՍ ԵՐԱԺԻՇՏ՝ ՄԵԿ ՍՐՏՈՎ
Վերջին տասնամյակների ընթացքում, հանդես գալով նոր քաղաքներում ու երկրներում (ընդհանուր առմամբ, Կոմիտասի անվան քառյակը ելույթներ է ունեցել ավելի քան 50 երկրներում), կոլեկտիվը մշտապես նորացրել է ծրագրերը, բայց պահպանել նվագացանկի առաջատար սկզբունքները: Առաջինը XIX-XX դդ. գերմանական ու ռուսական դասական երաժշտությունն է (այդ թվում և Հենդելի «Պասակալիան»՝ քառյակի համար Ասլամազյանի փոխադրությունը), ընդ որում՝ ոչ միայն կվարտետները, այլև Շումանի, Շոստակովիչի դաշնամուրային կվինտետները: Հաջորդ սկզբունքը XX դ. երկրորդ կեսի երաժշտությունն է, առավելապես՝ հայ (Ա. Բաբաջանյան, Է. Միրզոյան, Է. Հովհաննիսյան, Ղ. Սարյան, Տ. Մանսուրյան, Լ. Չաուշյան, Է. Հայրապետյան, Ս. Զաքարյան և այլն), թեպետ նվագացանկում առկա են Յու. Ֆալիկի երկու կվարտետները և Շոստակովիչի հինգ կվարտետները, ինչպես նաև այլ կոպոզիտորների, օրինակ Դյերդ Կուրտագի, ստեղծագործություններ: Երրորդ սկզբունքը լարային քառյակի համար Կոմիտաս-Ասլամազյանի փոքրածավալ գլուխգործոցներն են, որոնք դարձել են ամեն համերգի պարտադիր հավելում:
Քառյակի կատարողական մակարդակը կոմիտասականները պահպանում են ամենայն պատասխանատվությամբ: Հախնազարյանը, Կոսեմյանը և Թալալյանը նվագում են Անդրեա Գվարներիի գործիքներով, իսկ Թադևոսյանը՝ Գաբրիելյանի փոխանցած՝ Պյետրո Գվարներիի պատրաստած ջութակով: Կոլեկտիվը հանրահայտ է չորս գործիքների տեխնիկական և տեմբրային ներդաշնակությամբ:
Որպես կանոն, քառյակի անհատականությունն ընդգծում է կենդանի երաժշտական խոսքը՝ իր անկրկնելի նրբերանգներով, բաբախող դինամիկայով ու ռիթմով:

ԺԱՄԱՆԱԿԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԼԱՐԵՐՈՒՄ
Հոբելյանը հիշողության նման պարտադրում է: Հանդիսականները քարացած-նստած էին, և չկային անգամ Երևանում այնքա՜ն տարածված մեկընդմիջվող փռշտոցներն ու հազոցները, չնայած քաղաքը համակել էր խորհրդավոր գրիպը:
Երաժիշտները (Է. Թադևոսյան, Ս. Հախնազարյան, Ա. Կոսեմյան, Ա. Թալալյան) պարգևատրվեցին դահլիճի կատարյալ ուշադրությամբ և համահաղորդակցմամբ: Նրանց ներշնչանքը ոչ միայն տեսանելի էր, այլև ընկալվում էր բանականությամբ:

ՉՈՐՍԻ ՍԻՐՏԸ
Քառյակի առաջատար և մղիչ ուժ Էդուարդ Թադևոսյանը, կատարյալ խմբային կատարող Սուրեն Հախնազարյանը, զորեղ ալտային ձայներանգով Ալեքսանդր Կոսեմյանը, թավջութակի ձայնի հաստատուն հենքով Արամ Թալալյանը՝ չորս երաժիշտ, և ծով գույների՝ անկրկնելի ամեն մի ստեղծագործությունում:

ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Կոմիտասի անվան քառյակի կազմը բազմիցս է փոփոխվել: Այդ փոքրաթիվ, բայց խիստ բարդ օրգանիզմում ամեն մի փոփոխություն, թեկուզ մեկ արտիստի, ծանր, տանջալից գործընթաց է: Սակայն համույթի վիթխարի ստեղծագործական ուժն էլ հենց այն է, որ այն երբեք չի փոխել իր ստեղծագործական հավատամքը:

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Բարձր մասնագիտական վարպետությունը, երաժշտական ստեղծագործությունների նուրբ ըմբռնումը, ստեղծագործության գլխավոր միտքն ընդգծելու ունակությունը, գումարած կատարման բարձր մշակույթը վաստակած հաջողություն են բերել կոլեկտիվին, որի կազմում են, բացի Ս. Ասլամազյանից, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ա. Գաբրիելյանը, Ռ. Դավթյանը և Հ. Թալալյանը:

ԿՈՄԻՏԱՍԻ ՔԱՌՅԱԿԸ
Մեր երկրում երաժշտական լուսավորչական համակարգի վերափոխման արշալույսին երևան եկած կոլեկտիվը դարձավ խորհրդային կամերային կատարողական արվեստի առաջատարներից մեկը:

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎԸ
Կոմիտասի անվան քառյակի ստեղծագործական կենսագրությունն սկսվել է 1924թ., երբ Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ա. Գաբրիելյանը, Լ. Օհանջանյանը, Մ. Տերյանը և Ս. Ասլամազյանը կազմակերպեցին լարային համույթ: Առաջին իսկ ելույթներից հետո նրանց կատարողական գործունեությամբ հետաքրքրվեցին ամենանշանավոր խորհրդային երաժիշտները: Կոմպոզիտոր Ս. Վասիլենկոն գրեց, որ քառյակի հիմնական որակներն են հիասքանչ, հյութեղ երանգը, ճկուն զգացմունքային արտահայտչականությունը, մեկնաբանման միասնականությունը և համույթի ճշգրիտ համահնչունությունը:
Քառյակը կատարում է ռուսական և արևմտաեվրոպական երաժշտության լավագույն գործերը, խորհրդային կոմպոզիտորների և ականավոր կոմպոզիտոր Կոմիտասի՝ հայ ժողովրդական երգի ուսումնասիրողի ու գիտակի, ստեղծագործությունները: 1932թ. հայկական համույթը ձևակերպվում է որպես պետական քառյակ, և նրան շնորհվում է Կոմիտասի անունը: Հանդես գալով ժողովրդական լայն զանգվածների առջև՝ քառյակը քարոզում է կամերային երաժշտություն, կատարելագործում իր վարպետությունը: Շուտով նրան շնորհվում է Հայկական ԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում: 1945թ. քառյակի անդամներն արժանանում են Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստների բարձր կոչումների, իսկ 1946թ. համերգային-կատարողական գործունեության համար քառյակին շնորհվում է Ստալինյան մրցանակ:
Այժմ քառյակի կազմում են Ստալինյան մրցանակի դափնեկիրներ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստներ Ա. Գաբրիելյանն ու Ս. Ասլամազյանը, երիտասարդ, տաղանդավոր կատարողներ Ռ. Դավթյանն ու Հ. Թալալյանը:
Գոյության 28 տարիների ընթացքում երաժշտական համույթը մեծ համբավ է ձեռք բերել երկրում: Կոլեկտիվն այցելել է Ուկրաինայի, Մերձբալթիկայի, Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի բազմաթիվ քաղաքներ:

Զտարյուն հնչյուն, տեխնիկական ձեռքբերումներ, բացառիկ ճշգրտություն, հարուստ գույներ և միասնականություն՝ ահա քառյակի բնորոշ որակները:

Հայ երաժիշտների հաճելի և ինքնատիպ ոճը արդյունք է կրքոտ կատարման, ռոմանտիկական վերելքի, կատարողների բացառիկ երաժշտականության, ստեղծագործական ճիշտ աշխարհայացքի և փայլուն տեխնիկական վիրտուոզության:

Կոմիտասի անվան քառյակը նվաճեց հրաշալի կատարմամբ, որտեղ դժվար էր դույզն իսկ թերություն գտնել: Նա լսարանի առջև փռեց գույնզգույն ծիածան:

Սա մեկն է այն հրաշալի քառյակներից, որոնց մենք պատիվ ենք ունեցել ունկնդրելու: Հոյակապ համույթն, անկասկած, արդյունք է երկարատև համատեղ աշխատանքի: Երաժշտության լիակատար ըմբռնում, կատարյալ արտահայտչականություն:

Կատարողներից յուրաքանչյուրը իր տեսակի մեջ վիրտուոզ է: Վիեննան երկար տարիներ էր ապրել, որպեսզի ունկնդրեր այսպիսի համույթ և զգար, որ իր սեփական լարային քառյակներից և ոչ մեկն իր փայլով ու փառքով չի կարող համեմատվել Կոմիտասի քառյակի հետ:

Հայաստանում, ուր անչափ ուժեղ են երաժշտական ավանդույթները, յուրաքանչյուր երաժիշտ-կատարող ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները, և այդ իմաստով քառյակն ի ցուց դրեց իր ավանդապաշտությունը: Քառյակի բոլոր չորս անդամների նվագը հոյակապ է, այն լի է միասնական զգացումով, հատկապես շոյիչ է տեմբրի ապշեցուցիչ զտարյունությունը: Երաժիշտների բարձր վարպետությունը նրանց չդավաճանեց և ոչ մի վայրկյան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ.
ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի տարին Ռուսաստանում Երևանի Կոմիտասի անվան քառյակին հնարավորություն տվեց երկարատև ընդմիջումից հետո հանդես գալ Մոսկվայում ու Սանկտ-Պետերբուրգում: 2006թ. ապրիլի 13-ին քառյակը՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ, ելույթ ունեցավ Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը, իսկ ապրիլի 16-ին՝ Սանկտ-Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայում: Համերգները կապակցված էին քառյակի հիմնադրման 80-ամյակին:

Վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան լարային քառյակը Հայաստանի երաժշտական «այցեքարտն» է: Նրա արժանիքների թվին է դասվում կենդանի և անմիջական հուզական արտահայտչականությունը: Խմբի անդամները զգայուն են նոտայական տեքստի, որպես երաժշտական մտքի ներքին վիճակի արտացոլման, մանրամասնությունների ամեն մի փոփոխության նկատմամբ:

Նրա բարձրաճաշակ նվագում նախ և առաջ դրսևորվում է տրամաբանական կուռ մտածողություն, մեծագույն կարգապահություն, կերպարների բացառիկ բնականություն:

Աշխարհի լավագույն քառյակներից մեկն է: Բրավո, «Կոմիտաս»:

Հայ հյուրերի արվեստը վառ ու փոյլփլող է, ինչպես իրենց հայրենիքի արևը: