ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2017


«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ. ՓԱՐԱՔԱՐ27/09/2017

Սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը,ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո շարունակեց "ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ" մարզային ծրագիրը: Քառյակը համերգով հանդես եկավ Փարաքարի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցում:Դպրոցի տնօրեն Ալմաստ Սվաջյանը շնորհակալություն հայտնելով քառյակի անդամներին նվիրեց նրանց դպրոցի խեցեգործության դասարանի երեխաների ձեռքերով պատրաստված հուշանվերներ,իսկ քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը դպրոցին նվիրեց Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի նոր ձայնասկավառակը և 90-ամյակի կապակցությամբ հրատարակված գիրքը: