ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2017


Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելից05/10/2017

Հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի, Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ, ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և աջակցությամբ Նիդերլանդների թագավորությունում, մշակութային ծրագրերի շրջանակներում բազմաթիվ հրավիրված հյուրերի առջև պատիվ ունեցավ Հայաստանը ներկայացնել աշխարհահռչակ Կոմիտասի անվան ազգային քառյակը: Այն աշխարհի հնագույն ու յուրահատուկ նվագարաններից է, որը ներկայացնում է փառահեղ ու անմահ, անկրկնելի Կոմիտասի ստեղծագործությունները: Արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Կոմիտասի անվան ազգային քառյակը հյուրընկալվելու է Նիդերլանդների մեծ համայնք ունեցող քաղաքներից մեկում Մաստրիխտում: Տեղի Սուրբ Կարապետ եկեղեցում առաջին անգամ հնչելու է ավելի քան 50 երկրներում հյուրախաղերով հանդես եկած քառյակի կատարումները:Այս գեղեցիկ համերգով սակայն չի սահմանափակվում Մաստրիխտում տեղի ունեցող հոկտեմբեր ամսվա համերգային միջոցառումները: Ինչպես «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Մաստրիխտի Անի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամը ևս համերգ է ունենալու Մաստրիխտում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում: Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում տեղի ունեցող այս երկու միջոցառումների մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար: