ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2016


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

10/06/2016

 

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը:
Համերգի ողջ հասույթը տրամադրել է վիրավոր զինվորներին և զոհված զինծառայողների ընտանիքներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանն ասել է. «Այս անգամ մենք Արցախում ենք հատուկ առաքելությամբ: Մայիսին Երևանի երաժշտական դպրոցներում, ապա Կոմիտասի անվան կամերային տանը կայացած բարեգործական համերգների ողջ հասույթը կոլեկտիվի անդամներս որոշել ենք հատկացնել ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի վիրավոր զինվորներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»:
Համերգին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ և արվեստասեր ներկայացուցիչներ: