ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2015


ՀԱՄԵՐԳՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ21/03/2015

Կոմիտասի անվան ազգային քառյակը ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգներով հանդես եկավ Արցախում:
Համերգները տեղի ունեցան.
մարտի 27-ին, ժ.15:00` Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում:
մարտի 27-ին, ժ.19:00` Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում:
ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն:



Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական կայքը, անդրադարձ կատարելով այս այցին, գրում է. «Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, կրկին մեր երկրում է ՀՀ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը: Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում` այսօր Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի դահլիճում լարային կվարտետն իր անզուգական կատարումներով հանդիսատեսի դատին է հանձնել Շումանի, Չայկովսկու և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունների մի բույլ»: 

Աղբյուր`  artsakhtv.am