ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2014


ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԻ ՀՈՄԵՐԳՆԵՐԸ՝ ՆԻՐՎԱԾ ՔԱՌՅԱԿԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ 145-ԱՄՅԱԿԻՆ
/Դանիայում ԵՎ Նորվեգիայում/05/12/2014

Ավարտվեց հայ լեգենդար լարային քառյակի առաջին շրջագայությունը Դանիայում և Նորվեգիայում: Ս.թ. նոյեմբերի 20-ին (Օսլո), 21-ին (Կոպենհագեն) և 23-ին (Գյուլինգ) տեղի ունեցան Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները՝ նվիրված քառյակի 90-ամյակին և Կոմիտաս Վարդապետի 145-ամյակին:

«Նոյեմբերի 20-ին Օսլոյի Հոլոքոստի և կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը, որը նվիրված էր քառյակի 90-ամյակին և Կոմիտասի 145-ամյակին: Համերգը կազմակերպել էր Դանիայում ՀՀ դեսպանությունը և Նորվեգիայի Հայ մշակութային միությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նոյեմբերի 21-ին «Կոմիտաս» քառյակը ելույթ է ունեցել Կոպենհագենի «Mogens Dahl» համերգասրահում, իսկ նոյեմբերի 23-ին` Դանիայի Գյուլինգ քաղաքի եկեղեցում: Կոպենհագենում համերգային ծրագրի առաջին մասում քառյակի հետ միասին հանդես է եկել Դանիայում հանրաճանաչ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: Աշխարհում ամենահին գործող քառյակի տաղանդաշատ երաժիշտները բարձր արվեստով ներկայացրել են Կոմիտասի և համաշխարհային դասականների մի շարք հայտնի ու սիրված ստեղծագործություններ` արժանանալով ունկնդիրների հիացմունքին»:
Մեջբերում` «Մենք» առցանց լրատվականից