ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԽԻՎ 2017


«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» մարզային ծրագիր

2017 թվականի հունվարի 27-ից վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը, ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և մարդկային ռեսուրսների զարգացման "ՓՅՈՒՆԻԿ" հանահայկական հիմնադրամի աջակցությամբ սկսել է "ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ" մարզային ծրագիրը:

Մարտի 27-ից 29-ը քառյակը համերգներով հանդես եկավ Սյունիքի մարզում ՝ Սիսիանում, Գորիսում, Խնձորեսկում: Տեղի ունեցան մշակութային հանդիպումներ Հայաստանի նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղում, երաժշտական դպրոցներում:

 

Ծրագրի շրջանակներում ապրիլի 5-7՝ համերգներ Լոռու մարզում.
ապրիլի 5՝ Դսեղի մշակույթի տուն,
ապրիլի 6՝ Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան և Վանաձորի Էդուարդ Կզարդմյանի անվան երաժշտական դպրոցներ
ապրիլի 7՝ Սպիտակի երաժշտական դպրոց: